Այս պահին ՄԻՊ-ի տվյալներով 16 հայ զինծառայող գերության մեջ է. Քրիստիննե Գրիգորյան

245

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Այս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների, որ նրանք գերության մեջ են գտնվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ամսի 13-ից սկսած տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաեւ այս թվերը նվազել, եթե օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,-ասաց նա:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, որեւէ մեկը չի կարող վստահություն կամ ենթադրություն ունենալ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների կյանքը ու բավարարման պայմանները ապահովված են:

«Ցավալի է արձանագրել, որ այդ պետության նկատմամբ միջազգային իր պարտավորությունները հարգելու վերաբերյալ միջազգային ճնշումները բավարար չեն եել, որ ինքը չշարունակի նույնկերպ: Իհարկե, այդ արձագանքը բավարար չէ, բայց մենք չպետք է հոգնենք այդ ուղղությամբ աշխատելուց»,-ասաց նա:

ՄԻ պաշտպանը նաեւ հայտարարեց, որ իրենք չունեն Հաագայի դատարան դիմելու իրավասություն,  նման իրավասություն ունենում են երկրների կառավարությունները. «Վերջին փաստական տվյալները ներկայացվել են նաեւ Հաագայի միջազգային դատարան: Մենք Հաագայում ունենք ընթացիկ գործ, որը քննվում է: Մենք նաեւ իրականացնում ենք ադրբեջանական սոցիալական հարթակների մշտադիտարկում»: