Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։ Նրա խոսքով՝ լարվածության և անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված և հարևան և ոչ մի երկրի շահերին։
«Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման և բարգավաճման, առևտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում այս շրջանակից դուրս որեւէ սադրանք և տարածաշրջանում անկայունության հրահրում»,- ասել է Քանանին։