Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Irakanum.am-ն արդեն հայտնել էր, որ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ևպատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացրել է, որ այսօր Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին են փոխանցվել ևս 95 զինծառայողների դիեր:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը հաստատել է տեղեկատվությունը, որ այսօր մասնակցել են հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը հայկական կողմին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ նշել են, որ այսօր 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Irakanum.am-ին հայտնեց, որ հայկական կողմին հանձնված զինծառայողների մարմինները Անվտանգության խորհրդի նիտում հայտարարված կորուստների թվի շրջանակում են։
Նշենք, որ հայկական կողմը երեկ պաշտոնապես հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։