Հայ գերիների սպանությունը նողկալի հանցագործություն է

10663

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ս.թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութը եւ տվել է նախնական գնահատական։ Այն է՝ ռազմական հանցագործություն:

Կազմակերպությունը հայտարարում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ հետաքննությունը, որի մասին հայտարարել է այդ երկրի դատախազությունը, պետք է պատասխանատվության ենթարկվի բոլոր մեղավորներին, այդ թվում՝ հրամանատարությանը:

«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի ռազմական հանցագործություն է», — ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, ի լրումն պատասխանատվության, պետք է առանցքային տարր լինի ապահովելու համար այն, որ նման վրդովվեցուցիչ գործողություններն այլևս երբեք չկրկնվեն», — հայտարարել է նա: