Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բաքվում Թուրքիայի դեսպանությունը և Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել են Ադրբեջանին անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«Մենք միասնական ենք, միասին ենք: Շնորհավորում ենք Ադրբեջանին:
Հետագայում ևս շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին թե՛ վշտի, թե՛ ցնծության պահերին՝ առաջնորդվելով «մեկ ազգ — երկու պետություն» հասկացությամբ»,-ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: