Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը

107

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

99 տարեկան հասակում մահացել է ատոմային էներգետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը՝ խորհրդային միջուկային նավատորմի ստեղծողներից, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Սարկիսովի մեթոդոլոգիան օգտագործվել է խորհրդային և ռուսական միջուկային սառցահատների մի քանի սերունդների, ինչպես նաև լողացող ատոմակայանների նախագծման ժամանակ, որոնցից առաջինը կառուցվել է Ռուսաստանում։

Մեծանուն գիտնականը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։

27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ, փոխծովակալ-ինժեներ է:

Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։