Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է նոր ագրեսիայով: Ադրբեջանական գերատեսչությունն իր հայտարարության մեջ նշել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիմաց իրենց դիրքերում կենտրոնացրել են լրացուցիչ անձնակազմ՝ ռազմական մեքենաներով և 4 միավոր հրետանային կայանքներով։ Հայկական կողմն իր հերթին Վարդենիսի տարածաշրջանի սահմանին լրացուցիչ ուժերի տեղակայումը բացատրել է Ադրբեջանի զինված ուժերի լրացուցիչ ուժերի ու միջոցների տեղաշարժով ու բացմամբ, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում։
Ադրբեջանը հայտարարեց, որ «տարածաշրջանում հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է հենց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»՝ դրանով իսկ սպառնալով ագրեսիայով ոչ միայն Հայաստանի սահմանին, այլեւ ողջ տարածաշրջանում։
Այն չի կարող անտեսել Ադրբեջանի եւ հարեւան Իրանի սպառնալիքները։ Տարածաշրջանում հերթական ագրեսիան, անկասկած, կազդի նաև Իրանի վրա։ Պատահական չէ, որ Թեհրանը հենց հիմա Ադրբեջանի հետ սահմանին «Ուժ» զորավարժություններ է անցկացնում։
Հատկանշական է, որ այսօր ԵՄ-ն հայտարարեց Հայաստան առաքելություն ուղարկելու մասին՝ սահմանին վերահսկելու իրադրությունը, սակայն նույնիսկ այս հանգամանքը Ադրբեջանին չի հետ պահում սպառնալիքներից և, հնարավոր է, գործողություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը