ԼԳԲՏ համայնքի անչափահաս տղաները ինքնասպան են եղել․ տղաներից մեկը՝ Արսենը ինստագրամյան էջում նկարներ ու գրառում է թողել

219

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Հրապարակ»-ը գրում է.

«Համացանցում տեղեկություն է տարածվել, որ երկու անչափահաս տղաներ, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են իրար ձեռք բռնած, նետվել են կամրջից:

Տղաներից մեկը՝ Արսենը, ինստագրամյան իր էջում մինչ ինքնասպան լինելը՝ հրապարակել է նկարներ և գրել` Happy End: Լուսանկարներով կիսվելու որոշումները և մեր բոլոր համատեղ գործողությունները կայացվել են երկուսիս կողմից»։

Անչափահաս տղաներից մեկին մոտ 1 ամիս առաջ դուրս են հանել տանից։ Գրառման մեկնաբանություններում տղայի ընտանիքի անդամներից մեկը գրել էր` «Գնա մեռի, լավ կանես գնաս սատկես, դու էլ մեռի, տղա ես` արի տուն»»։