Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

122

 

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Ռոման Պ-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ընթանալիս Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդն ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են Երևանի  հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է բռնկվել, որ հնարավոր չի եղել։ Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով  ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։