Հայտնի հասարակական գործիչը վրաերթի է ենթարկվել

135

 

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհահատվածում բախվել են  Toyota RAV4 և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։