Վրաերթ Երևանում. 49–ամյա կինը տեղում մահացել է

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, այսօր` ժամը 19։55-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Մարատ Հ-ն իր վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 49-ամյա Սվետլանա Ռ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ վարորդը եղել է սթափ։

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։
Կայքը նաև հայտնում է, որ Շիրակի փողոցի այդ հատվածում վրաերթի պահին ու դրանից հետո` մինչև ժամը 22։00-ն, լուսավորությունը բացակայել է։