Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երեկ՝ հոտեմբերի 24-ին, Երևանից Դիլիջանի բժշկական կենտրոն ժամանած շտապօգնության ավտոմեքենան Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ին։ Վերջինս հոկտեմբերի 23-ին իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով իրեն և ևս 3 ուղևորների տեղափոխել էին հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ երեկ Երևանից ժամանած շտապօգնության ավտոմեքնայով Երևան տեղափոխվելու ճանապարհին Ալեքսան Հ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, ապա գազատար խողովակներին ու էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում մոտ 1 մետր բարձրությունից ընկել և հայտնվել Կամո փողոցի 15 տան բնակչի բակում։
Վթարի հետևանքով վարորդ Ալեքսան Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Զ․-ն, 25-ամյա Արտակ Հ․-ն և 17-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։