ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին

84

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Մենք խնդրել էինք Հայաստանի ԱԳՆ-ին մեկնաբանել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության հայտարարությունն այն մասին, թե իբր կազմակերպությունը նման խումբ ուղարկելու մանդատ չունի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ՀՀ գործուղելու մասին որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ գործող նախագահող երկրի (Լեհաստանի) և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:

«Այսպիսով, ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին և նպատակներին», — նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունը լիազորություններ և մանդատ չունեին նման առաքելություն Հայաստան ուղարկելու համար ՝ առանց շահագրգիռ կողմերի՝ Բաքվի և Երևանի հետ հարցի համաձայնեցման, իսկ ԵԱՀԿ-ում որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսի հիման վրա։
Այս պատճառով Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023 թվականի բյուջեն։