Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել են, որ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան տանիքում հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քննչական հետախուզության բաժանմունքի պետ Մայիլյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արամ Ե-ն մեկ օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։