Ողբերգական դեպք Երևանում

3384

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները մոտենալով նշված վայր, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։  Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։