922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք՝ Արցախը կորցնելու ենք. Ռուբեն Վարդանյան

3298

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2022-ի առաջին պանելային քննարկմանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից առցանց տեսակապի միջոցով միացած գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը հույս հայտնեց, որ մյուս Համահայկական գագաթնաժողովը կանցկացվի Ստեփանակերտում։

Նա, մասնավորապես, նշել է․ «Մենք խոսում ենք Համահայկական Սփյուռքի համաժողովի մասին, բայց Արցախում ապրող 120 հազար մարդիկ որտե՞ղ են գտնվում. նրանք ՀՀ քաղաքացիներ են, բայց ապրում են Արցախում: Ես ուզում էի հարց տալ բոլորին՝ մենք խոսում ենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին. Արցախը ո՞ր մասն է գրավում՝ իրենք հայաստանցի՞ են, թե՞ արդեն Սփյուռք են դարձել:

Անընդունելի եմ համարում, որ նման միջոցառման մեջ «Արցախ» բառը չի հնչել և չի հնչում»։

Արցախի և Սփյուռքի հարաբերությունների ապագայի մասին հարցադրումներին ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պատերազմի օրերին երբ եկել է Ստեփանակերտ, հասկացել է, որ իրավունք չունի կողքից նայելու. «Մենք ունենք Սարդարապատ, մենք ունենք ճգնաժամ` 922 օր է մնացել մեզ. եթե ոչ մի բան չանենք, մենք Արցախը կորցնելու ենք: Ես անընդունելի եմ համարում մարդկանց, որ ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարող անել: Դու՝ որպես քաղաքական գործիչ, պետական հիմնարկի աշխատող՝ կարող է՝ չկարողանաս անել, բայց որպես հայ, որպես մարդ… 115 հազար մարդ է այստեղ ապրում, որից 30 հազարը երիտասարդներ, երեխաներ են, որոնք պետք է զգան՝ մենակ չեն, որ իրենք չեն մոռացվել, որովհետև, գիտեք, ուժ չունեն. մեզ մոտ Հայրենական պատերազմ է գնում:

Դուք չգիտեմ՝ եկել եք, Երևանում ինչ եք տեսնում, ոնց եք քննարկում, մենք ունենք Հայրենական պատերազմ, կամ դուք դա հասկանալու եք, կամ՝ չեք հասկանալու, որ մեր 115 հազար հայեր, սփյուռք, արցախցի, ոնց ուզում եք՝ նշեք, տանկի առջև կանգնած են, ու մենք անտարբերությամբ մենք դա դարձնում ենք ամենամեծ վտանգը: Ճգնաժամի ժամանակ պետք է ազնիվ լինենք. իրավունք չունենք ձևական բաների: Մենք ունենք ճգնաժամ. կամ մենք այս 900 օրվա մեջ լուծելու ենք Արցախի անվտանգության հարցը, կամ գտնելու ենք ձևը, որ Արցախում մարդիկ զգան՝ մենակ չեն, ապագա ունեն, կամ մենք կորցնելու ենք հայկական աշխարհի ամենակարևոր արմատներից մեկը»: