Ողբերգական դեպք. Ավտոլվացման կետում

3121

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 66/68 հասցեի ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից, ով հայտնել է, որ «Լվա ինքդ» կետում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոլվացման կետում MAN մակնիշի բեռնատարի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Սարգիս Սարգսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գանա Լոջիստիքս» ՍՊԸ-ում։