Գեղարքունիքից տեղեկացնում են

3431

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հոկտեմբերի 29-ին` ժամը 18:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:33-ին: Այրվել են ավտոտնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 32 քմ) և ավտոպահեստամասեր: