Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

9712

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային, շարքային Միսակ Պետրոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.)»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: