Ոստիկանության Վաղաշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Արտիմետ գյուղի 25-ամյա մի բնակիչ սեպտեմբեր ամսին գյուղի մթերային խանութում ունեցաշ պարտքը մարելու նպատակով համագյուղացի 14-ամյա մի պատանու տվել է հուշանվեր 20,000 դրամանոց թղթադրամ, ոպեսզի նա տանի և մարի պարտքը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Պատանին փորձել էր իրացնել այն, սակայն խանութի տերը պարզել էր, որ թղթադրամը հուշանվեր է:
Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը, նույն օրը բաժին է ներկայացել նաև պատանին: Նա նույնպես խոստովանել է եղելությունը: