Ռոզա Դավթյանը նկարահանվել է Արտաշ Ասատրյանի որդու՝ Գրիշա Ասատրյանի տեսահոլովակում

1704

Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում չի նկարահանվում հեռուստանախագծերում, չնայած ինստագրամյան իր էջի հարցուպատասխանի ժամանակ դերասանուհին նշել է, որ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի ավարտից հետո ստացել է աշխատանքային առաջարկներ, բայց ցանկացել է դադար վերցնել նկարահանումներից:

Դերասանուհին շաբաթներ առաջ հայտնել է, որ մասնակցում է նկարահանումների, իսկ երեկ հրապարակվել է Արտաշ Ասատրյանի որդու՝ Գրիշա Ասատրյանի նոր երգը, իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Ռոզա Դավթյանն է: