Շոյգուն հայտնել է Ուկրաինայի զոհերի թիվը

297

Հակահարձակման ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ մարտի դաշտում չհասնելով զգալի հաջողությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Միայն հունիսի 4-ից, այսինքն՝ Արևմուտքի կողմից լայնորեն հրապարակված և առատաձեռնորեն հովանավորվող ուկրաինական հակահարձակման սկզբից ի վեր, Կիևը կորցրել է ավելի քան 90 հազար զինվորական»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն նաև տեխնիկայի կորուստներ է կրել՝ ոչնչացվել է մոտ 600 տանկ, ինչպես նաև տարբեր դասերի 1,9 հազար զրահամեքենա։ Շոյգուն նաև հավելել է, որ Ուկրաինան չի կարողացել տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը «կշարունակեն մեթոդաբար և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը»։