5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է

5 դուստրերի հայրը կտրել է կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա էՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Նեկպուր գյուղում սահմռկցուցիչ դեպք է տեղի ունեցել: RT-ի հաղորդմամբ’ տեղի բնակիչը սուր կտրող-ծակող գործիքով կտրել է իր 35-ամյա կնոջ որովայնը, որպեսզի պարզի երեխայի սեռը:

Կինը, որը գտնվել է հղիության 6-րդ ամսում,  տեղափոխվել է հիվանդանոց ընտանիքի անդամների օգնությամբ, ովքեր հայտնել են, որ տղամարդը նման քայլի է դիմել, որպեսզի իմանա’ երեխան տղա է, թե աղջիկ:

5 դուստրերի հայրը ձերբակալվել է: Կինը շարունակում է հիվանդանոցում մնալ, իսկ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: