Տեսանյութ․ «Արծիվները» պատրաստ են. կհրապարակվի նախընտրական ծրագիրը

Հայաստանը թևակոխել է նախընտրական փուլ, և կուսակցություններից յուրաքանչյուրը յուրահատուկ հոգսեր ունի՝ ընտրողին ներկայացնել իր լավագույն կադրերին, անցյալի գործերը և ապագայի ծրագրերը:

Հետաքրքիր է, որ քաղաքական ուժերից Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվները» առավել վաղ է նախապատրաստվել ընտրարշավին՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

1or.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ուրբաթ օրը կուսակցությունը ավարտելու է նախընտրական ծրագրային կետերի հրապարակումը, որից հետո այն տպագիր և էլեկտրոնային տարբերակներով հասանելի է լինելու հանրային բոլոր շերտերին: Ծրագրում մանրակրկիտ անդրադարձ կա ռազմական, սոցիալական, քաղաքական, կրթական, մշակութային, տնտեսական բոլոր ասպեկտներին:

Ի դեպ, ուսանելի պրակտիկա է քաղաքական ուժի կողմից՝ հանրությանը ծրագրերով ներկայանալ դեռևս նախքան ընտրությունները:

Վաղարշակ Հակոբյան