Հրաժարական տված Բուլղարիայի կառավարությանը մեղադրել են ռեկետի մեջ

Բուլղարիայի խորհրդարանում սկանդալ է բռնկվել պաշտոնաթող կառավարության կողմից «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության հովանու ներքո ստեղծված կոռուպցիոն մեղադրանքների կապակցությամբ:

Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած քաղաքական ուժն իշխանության ղեկին էր 2009-ից 2021 թվականները, այդ ժամանակահատվածում հանրապետության կառավարման ղեկը զիջելով միայն կարճ ժամանակահատվածներ, փոխանցում է RG-ն:

ՔԲԵԶ-ի գործունեության ստուգման հանձնաժողովի նիստին ելույթ է ունեցել գյուղատնտեսության ոլորտում երկրի խոշորագույն գործարարներից մեկը: Նա պատմել է կուսակցության ներկայացուցիչների կողմից մշտական ​​սպառնալիքների մասին եւ հայտարարել, որ ստիպված էր նրանց վճարել «տանիքի համար»: Գործարարի խոսքով՝ գործադրված ճնշման պատճառով ինքը համաձայնել էր տարեկան հինգ միլիոն եվրո վճարել:

Բացի այդ, գործարարը մեկնաբանել էր ցանցում մեկ տարի առաջ հայտնված լուսանկարները, որոնցում Բորիսովը քնած է՝ ատրճանակը եւ 500 եվրոյանոց թղթադրամների տուփերը կողքին: Գործարարը պատմել է, որ նկարներն արել է իր ընկերը, ով 2500 եվրո է ստացել կառավարության նախկին ղեկավարի հետ «ժամանակ անցկացնելու համար»:

Նիստն ընդհատվել էր ՔԲԵԶ-ի պատգամավորների կողմից: Նրանք վկային մեղադրեցին զրպարտության մեջ, սկանդալ արեցին եւ թույլ չտվեցին, որպեսզի դատական ​​նիստը շարունակվի: