Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանն ու Վրաստանը վերականգնել են համավարակի պատճառով ընդհատած երկաթուղային հաղորդակցությունը։ Նա նշել է, որ հունիսի 15-ին կիրականացվի Երևան-Բաթում առաջին ուղերթը Թբիլիսիի տարածքով:

 «Սա նշանակում է, որ մեր դաշնակցային, հարևան պետությունից զբոսաշրջիկները կժամանեն Վրաստան` մեր սևծովյան առողջարաններ, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր», — ասել է Տուրնավան:

Հիշեցնենք` սահմանները փակվել էին 2020 թվականի մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Վրաստանը օդային սահմանները բացեց 2021 թվականի մարտին, իսկ արդեն հունիսի 1–ին բացեց բոլոր ցամաքային ճանապարհները։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, պատվաստման ամբողջ կուրսն անցնելու (երկու դեղաչափ) և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Միայն ՊՇՌ թեստով Վրաստան մեկնող քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։