«Հայոց Արծիվները» դադարեցնում են քարոզարշավը

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ դադարեցում են քարոզարշավը և չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին։

Ասրյանը այդ քայլը բացատրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով, կոչ է արել միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս վռնդել ՀՀ սուվերեն տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ։