Ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստված անձանց արգելվել է մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են արտասահմանցիներին թույլ տալ մուտք գործել երկիր կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստված լինելու դեպքում, հատնում է Ուկրաինայի Պետական ​​սահմանային ծառայությունը: «Վերջին երկու օրվա ընթացքում Ուկրաինայի պետական ​​սահմանի անցակետերում եղել են դեպքեր, երբ արտերկրից ժամանած օտարերկրացիները փորձել են մուտք գործել երկիր՝ ներկայացնելով Sputnik V պատվաստանյութով պատվաստման փաստաթղթեր: Մենք շեշտում ենք, որ այդպիսի փաստաթուղթը մուտքի իրավունք չի տալիս Ուկրաինա, քանի որ այս պատվաստանյութը ներառված չէ ԱՀԿ ցուցակում», — ասվում է հաղորդագրության մեջ: Վարչությունը բացատրել է, որ Ուկրաինա մուտք գործելու համար, բացի COVID-19- ի դեմ պարտադիր ապահովագրության պայմանագրից, պետք է ունենալ կամ բացասական ՊՇՌ թեստ, կամ էքսպրես թեստ, կամ փաստաթուղթ ԱՀԿ-ի ցուցակում ներառված դեղերից մեկով պատվաստման ամբողջական ընթացքի վերաբերյալ:
Հայտնի է, որ ԱՀԿ-ն կարող է հաստատել Sputnik V պատվաստանյութը առաջիկա երկու ամիսների ընթացքում: