Հայերեն Russian

Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել

Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել Իրանի 30 համալսարանների ուղղությամբ, հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով երկրի կրթության նախարարին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի բուհերին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հասցրած հարվածների մասին։ Թիրախների ցանկում են հայտնվել Թեհրանի գիտության և արդյունաբերության համալսարանը, Սպահանի տեխնոլոգիական համալսարանը, ԻՀՊԿ ռազմական համալսարանը, Պաստերի գիտահետազոտական ինստիտուտը և այլ կառույցներ։

Ի պատասխան՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական բուհերին։

Сообщение Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝