Հայերեն Russian

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Կիրանց ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի, Լոռու, Կոտայքի (բացի Եղվարդի տարածաշրջանից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշավանի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհի 10-49-րդ կմ-ին մառախուղ է։
Աշոցքի, Արագածի, Թալինի և Ապարանի տարածաշրջաններում բուք է:
Լարսի մասին  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կիսվել սոց․ ցանցերում ՝