Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, NEWS.am-ին հայտնեց դպրոցի նախկին փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը:
Նախքան այդ Նվարդ Հովսեփյանը ստորագրել է փոխտնօրենների աշխատանքից ազատման դիմումները: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նելլի Ղազարյանը: