Հայերեն Russian

Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին

«Թուրքիայի դռները փակ են» ահաբեկիչների և ահաբեկչությունը որպես քաղաքական գործունեություն օգտագործողների համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իհարկե, մենք պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բոլորի հետ, բայց մեր դուռը փակ է թե՛ ահաբեկիչների, թե՛ ահաբեկչական կազմակերպությունների քողի տակ քաղաքականություն վարողների համար։ Թուրքիան 40 տարի վճարել է ահաբեկչության գինը, և դա չենք հանդուրժի ևս 40 տարի»,- գրել է Էրդողանը։

Էրդողանը նաեւ մեղադրել է թուրքական ընդդիմությանը ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝