Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
««Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով: Տեղում աշխատում են ոստիկաններն ու կինոլոգները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ստուգվում է նաև հարակից տարածքը, պարզվում է սպառնալիքի մասին հայտնած անձի ինքնությունը։