Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնող անձանց հավաքագրել են «Խորասանի ձայնը» Telegram ալիքի միջոցով։ Այն պատկանում է «Իսլամական պետության» աֆղանական թևին և աշխատում է Տաջիկստանի լսարանի համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Դիտարկվել են կոնկրետ անձի վերաբերյալ նյութեր։
Այնտեղ առկա է մեր գործընկերների տեղեկանքը, որտեղ գրված է, որ նա գրանցվել է Telegram ալիքում, որտեղ մարդկանց հավաքագրել են ահաբեկչություններ իրականացնելու համար։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական
միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նույն Telegram ալիքում հավաքագրվել են Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները։
Սա «Sadoi Khuroson» («Խորասանի ձայն») Telegram ալիքն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Գործակալությունը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր Աֆղանստանում
«անկայունության գոտու» ստեղծման գործում ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ արգելված «Վիլայաթ Խորասանը» մեծացնում է ներուժը, ինչը
ժամանակի ընթացքում թույլ կտա նրան անցնել Աֆղանստանի սահմաններից դուրս ահաբեկչությունների իրականացմանը։