Հայերեն Russian

Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Life-ին տված հարցազրույցում Պավել Դուրովին կոչ է արել ավելի ուշադիր հետևել Telegram-ին, քանի որ մեսենջերը գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե Պավել Դուրովից ավելի մեծ ուշադրություն կակնկալեինք, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից՝ այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որն իրականում աճել է մեր սերնդի աչքի առաջ, գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում և օգտագործվում է ահաբեկչական նպատակներով», – ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը պարզաբանել է, որ ներկայումս Ռուսաստանում Telegram-ի արգելափակման պլաններ չկան։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները հավաքագրվել են Voice of Khorasan Telegram ալիքի միջոցով, որը պատկանում էր «Իսլամական պետության» աֆղանական թևին և աշխատում էր Տաջիկստանի լսարանի համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝