Հայերեն Russian

«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել

«Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում գործած չորս անձինք հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Հրատարակության տվյալներով՝ փորձաքննության արդյունքում՝ ահաբեկիչների արյան նմուշներում հայտնաբերվել է հոգեմետ նյութ, որը փոխում է իրականության ընկալումն ու անջատում վախը։

Բացի այդ, քննչական մարմինները պարզել են, որ հարձակումից առաջ չորս մեղադրյալները մարտի 7-ին, 10-ին և 14-ին այցելել են «Կրոկուս Սիթի Հոլլ»՝ նախապատրաստվելով ահաբեկչությանը։

Նրանց նկատել են մարտի 21-ին՝ գազալցակայանում տեսահսկման սարքով, երբ նրանք լիցքավորում էին սպիտակ Renault մակնիշի ավտոմեքենան, որով գնացել են համերգասրահ և այնուհետև փախել հարձակումը գործելուց հետո։

Կիսվել սոց․ ցանցերում ՝