Հայերեն Russian

Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստական կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին։

Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝

– 18-40 տարեկան է.

– զբաղվել է ֆուտբոլով.

– ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.

– ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.

– ունի ճամփորդական փաստաթուղթ.

– պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.

– պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։

Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց, խնդրում ենք էլ-փոստի [email protected] և [email protected] հասցեներին ուղարկել հետևյալը`

– անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ.

-կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլ-հասցե.

– ծագման երկիրը.

– փախստականի վկայականի պատկերը.

– ֆուտբոլին առնչություն ունենալու մասին հակիրճ տեղեկություն։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024 թ.։

Կիսվել սոց․ ցանցերում ՝