«Известия»-ին տված հարցազրույցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախից բնակչության հեռանալու թեմային։
«Երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ թողեցիք ղարաբաղցիներին բախտի քմահաճույքին»»,- ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ ի պատասխան Պուտինն ասել է․ «Կներեք, Աստծո սիրուն, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս Ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»: