2018-ին երկիրը զավթած «5-րդ շարասյուն»-ը` Սորոսի լափամանից սնված սադրիչներն ու ապազգային տարրերն այսօր ոչնչացնում են Հայաստանը:
Նախ, ի՞նչ է ասել է «5 շարասյուն»:
«5 շարասյուն» եզրույթն առաջացել է 1936թ.-ին` Իսպանիայում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին: Իսկ համաշխարհային պատերազմի ժամանակ «5-րդ շարասյուն» էին անվանում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալներին, որոնք ծառայում էին հիտլերյան ռեժիմին: Սրանց ֆունկցիան էր` ներսից օգնել նացիստներին օկուպացնելու տվյալ երկրի տարածքները:
Գալով մեր օրեր, ասենք, որ «5-րդ շարասյուն»-ն այսօր ևս նույն կերպ է մեկնաբանվում: Դրանք այն հկ-ներն են, կամ անհայտները, որոնք սեփական երկրում կատարում են «տրոյական ձիու» դեր: Այս խամաճիկները ստանալով արտաքին ֆինանսավորում` «խոսքի ազատության, արդարության, հավասարության» հայտնի լոզունգների անվան տակ զբաղված են լրտեսությամբ։
Տարբեր երկրներում «5-րդ շարասյուն» ստեղծելու գործում վարպետ է Արևմուտքը, այն վերջինիս հզոր գործիքակազմերից է` լավագույն միջոցը ներազդելու պետությունների վրա, ենթարկեցնելու իրեն: Տարբեր հկ-ների մեջ հավաքագրվում են ներսի սադրիչները, ապազգային տարրերը, որոնք կատարում են արտաքին տերերի տարբեր հրահանգները` ներքաղաքական բախումներ հրահրել, ներսից պայթեցնել պետական համակարգը, վարկաբեկել, կազմաքանդել ազգային արժեհամակարգերը, այն հենասյուները, որոնց վրա հենվում է տվյալ պետությունը` բանակ, Եկեղեցի, կրթություն-դպրոց, ընտանիք, մշակույթ և այլն: Իսկ երբ գալիս է պահը` «5-րդ շարասյուն»-ն արտաքին տերերի սցենարով ու տեխնոլոգիաներով երկրի ներսում իրականացնում է գունավոր հեղափոխություն:
Եթե մեկ բառով, և ավելի պատկերավոր տանք «5-րդ շարասյան» բնութագիրը, ապա դրանք գրանտակերներ են, կամ գրանտալափերը, որոնք սնվում են արևմտյան տարբեր ֆինանսական հոսքերից: Վերջին մի քանի տասնամյակում աշխարհում ամենից հայտնի «գրանտային լափամանը» հրեա ծերուկի`Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ն է: Սեփական շահի համար ազգային պետություններ քանդող, ճգնաժամեր հրահրող միլիարդատեր ծերուկի գումարներով աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են «սորոսականների ցանցեր», ինչը նույն «5-րդ շարասյունն» է:
Հիշենք, Սորոսի փողերով ֆինանսավորված ու երկրներին պատերազմ, ավեր բերած`«Արաբական գարունը», Վրաստանի «վարդերի», Ուկրաինայի` «նարնջագույն» գունավոր հեղափոխությունները, և վերջապես, հայկական աղետը` 2018-ի «թավիշը»:
Ի դեպ, մի կարևոր հանգամանք. հայաստանյան «թավշյա հեղափոխության» իրականացման համար Սորոսի ֆինանսական հոսքերին առատորեն միացել էր նաև ադրբեջնաթուրքական տանդեմի փողերը: Եվ այս մասին բացահայտորեն` հրապարակավ ու հպարտությամբ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, նշելով թե Հայաստանի գոնավոր հեղափոխության հարցում իրենք մեծ ներդրում են ունեցել:
Այսպիսով, հերթական անգամ փաստվեց, որ Հայաստանում տեղի ունեցածը սորոսականների ձեռքով իրականացված «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն էր:
ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ «5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»
Հայաստանի ներկայիս իշխանության անդամների գերակշիռ մասը եղել է ու մնում է սորոսական. նախկին սորոսական պարզապես չի լինում, սրանք եղել ու մնում են «5-րդ շարասյուն»:
Եթե աչքի անցկացնեք քպ-ականների անցած ուղին, կհամոզվենք, որ մեծամասնությունը` մինչ պատգամավոր կամ նախարար դառնալը, աշխատել են միլիարդատեր հրեա ծերուկից ֆինանսավորվող ՀԿ-ներում, ու կատարել կոնկրետ հանձնարարականներ: Բոլոր հանձնարարականներն ընդդեմ Հայաստանի ու Արցախի էին:
Մեկը աշխատել է Հայոց Եկեղեցու դեմ, մյուսը` Հայկական բանակի, երրորդը`Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի իրացման դեմ, չորրորդը` հայ ընտանիքի, հինգերոդը զբաղվել է այլասերվածների ու աղանդավորների շահերի պաշտպանությամբ, վեցերորդը քարոզել է թրքասիրություն, և այսպես շարունակ…
2018-ին արտաքին տերերի հրահանգով, սրանք դարձան «գունավոր հեղափոխականներ»` մագնիսի պես համախմբվելով «թավշյա հեղափոխության» առաջնորդ նշանակված Փաշինյան Նիկոլի շուրջ: Եվ Հայաստանում բուն դրած «5-րդ շարասյունը» իրականացրեց իշխանափոխություն` ձեռք գցելով երկրի իշխանության ղեկը:
Գալով իշխանության նրանց բնույթը չփոխվեց. ասացի, չէ՞, նախկին սորոսական չի լինում, ու եթե մինչ 2018-ը «5-րդ շարասյունն» իր հակապետական գործառույթներն իրականցնում էր որպես ընդդիմություն, ապա 2018-ից առ այսօր երկիրը քանդում է որպես իշխանություն:
ՔՊ-ական գործակալական ցանցը, ձեռքում ունենալով Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկը, թշնամուն հանձնեց Արցախը, այսօր էլ մաս-մաս հանձնում է Հայաստանի տարածքները:
2021-ին թշնամին մեր երկրից բռնազավթեց 250 քառ/կմ-ն տարածք: Այսօր պահանջում է Տավուշի շրջանի 4 հայկական գյուղերը: Փաշինյանն ու իր ադրբեջանաթուրքական ոհմակը պատրաստվում է հանձնել նաև այd գյուղերը` թշնամու առաջ բացելով Հայաստանի հյուսիս-արևելյան դարբասները:
Արմինե Սիմոնյան