Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրված՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին երկրի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Դրա մասին նշված է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«ԵՄ-ն ընդհանուր առմամբ պետք է հոգեբանորեն պատրաստվի պայքարելու իր անվտանգության համար»,- ըստ BBC-ի՝ ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նա ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ Դոնալդ Թրա՞մփը, թե՞ Ջո Բայդենը, Եվրոպան Վաշինգտոնի համար ավելի շահավետ գործընկեր կդառնա, եթե պաշտպանական հարցերում ապավինի սեփական ուժերին։
Տուսկը պարզաբանել է, որ Լեհաստանը պաշտպանության վրա ծախսում է իր տնտեսության 4%-ը, իսկ եվրոպական մյուս երկրները պետք է անվտանգությանը հատկացնեն իրենց ՀՆԱ-ի 2%-ը։