Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:
Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Պլատենսեի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 15 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 90-85՝ հօգուտ «Օբրասի»: