Հայերեն Russian

Նիդեռլանդներում ազատ են արձակել սրճարանում պահվող պատանդներին

Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում պահվող 3 պատանդը ազատ են արձակվել, սակայն միջադեպը չի ավարտվել։

Հայտնել է Գելդերլենդ նահանգի ոստիկանությունը, որտեղ գտնվում է քաղաքը։

«Քիչ առաջ ազատ են արձակվել 3 պատանդ, իրավիճակը դեռ հանգուցալուծված չէ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Առավոտյան Նիդեռլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարանի այցելուներին պատանդ էին վերցրել։ Գելդերլենդի ոստիկանությունը հայտնել էր, որ մի քանի հոգի պատանդ են պահվում՝ չնշելով ստույգ թիվը: Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ առայժմ ահաբեկչության դրդապատճառ չեն նկատել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝