Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան։
77-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
«Ուրարտուն» 40 միավորով չորրորդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 24 միավոր