Հայերեն Russian

4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03:25-ին Էլյազիգի կենտրոնում։

Գերատեսչության տվյալներով՝ այս պահին երկրաշարժի բացասական հետևանքներ չեն գրանցվել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝