Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի «Բորուսիային» և 0:2 հաշվով պարտություն կրել:
Այսպիսով, «Բորուսիան» 2018 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել է «Բավարիային» Բունդեսլիգայում։ Մինչ այս Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիան» «Բավարիայի» նկատմամբ վերջին հաղթանակը տարել էր 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ 3։2 հաշվով։
«Բավարիան» Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Թիմը 27 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (73):