Եվրոպայում գազը կրկին թանկացել է՝ չորեքշաբթի՝ մարտի 27-ին, Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ կապույտ վառելիքի գինը բարձրացել է երկու տոկոսով։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։
Հոլանդական TTF hub ինդեքսի ապրիլյան ֆյուչերսների, vառելիքի նվազագույն գներն օրվա վերջում կազմել են մոտ 303 դոլար (մինուս 0,4 տոկոս)։
Փետրվարի երկրորդ կեսին տարածաշրջանում գազի բորսայի գները 2021 թվականի ապրիլ-մայիսից ի վեր առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 250 դոլարից ցածր։ Մինչ այս կապույտ վառելիքը մի քանի պատմական ռեկորդներ էր սահմանել, իսկ միջին գինը 2023-ի վերջին կազմում էր մոտ 460 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ