Դիլիջանաբնակ երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը օգտագործել ինքնակրթվելու, նոր հմտություններ ձևավորելու և ինքնադրսևորվելու համար․ Դիլիջանում բացվել է «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը։
Դիլիջանի կենտրոնը 4-րդն է՝ ՀՀ կառավարության ծրագրի՝ մինչև 2026 թվականը մարզերում նախատեսված 25 կենտրոնների շարքում, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։