Հայերեն Russian

Նաթանյահուն հայտարարել է Ռաֆահում իսրայելական բանակի հարձակման ծրագրի հաստատման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է Ռաֆահում հարձակման անցնելու Իսրայելի բանակի  ծրագրերի հաստատման մասին, գրում է Times of Israel-ը։

Ըստ նրա, բանակը պատրաստվում է բնակչության տարհանմանը, և միջազգային ճնշումը չի ազդի այդ ծրագրերի վրա։

Նա նաև նշել է, որ Գազայից պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են։

«Ամեն անգամ, երբ մենք ստանում ենք ճշգրիտ հետախուզական տվյալներ, և օպերատիվ պայմանները դա թույլ են տալիս, ես հավանություն եմ տալիս փրկարարական աշխատանքներին»,- ասել է նա։

Ըստ Նաթանյահուի, հիմնական ջանքերը «ռազմական ճնշման և վճռական բանակցությունների» համադրությունն է:

Նրա խոսքով, ինքը հավասարակշռություն է ստեղծում  ՀԱՄԱՍ-ի դեմ ամուր դիրքորոշման և բանակցություններում ճկունության միջև։

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ յուրաքանչյուր ոք, ով պնդում է, որ ինքը և մյուս առաջնորդները հնարավոր ամեն ինչ չեն անում պատանդներին տուն վերադարձնելու համար, «սխալվում է և ստիպում է ուրիշներին սխալվել»։

«Նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը և դեռ կրկնում են այդ ստերը, ավելորդ տառապանք են պատճառում պատանդների ընտանիքներին»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝