Հայերեն Russian

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի։
«Ոչ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին անկեղծ եմ ասում։ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» – դա ես չեմ մտածել: Սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Նրա խոսքերը մեջբերում է պետական ​​BelTA գործակալությունը։

Բելառուսի նախագահի խոսքով, հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝