Հայերեն Russian

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- ասաց  Աբրահամյանը։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝